Նորություններ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԳՈՒՄ ՀԿ

17.07.2019

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Ֆինանսական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր

 

ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների շրջանում ֆինասնական կարողությունների և գրագիտության, ինչպես նաև ձեռնարկատաիրական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրի մասնակցության նպատակով

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպությունը «էյչ-էս-բի-սի բանկ հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակներում մասնակիցների ներգրավման նպատակով հայտարարում է հայտադիմումների ընդունում:

Ծրագրի մասին

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը հանդիսանում է ֆինանսական գրագիտությանն ու գործարար հմտությունների զարգացմանն ուղղված տեսական դասընթացների, սեմինարների և արդյուքահեն պրակտիկ գործողությունների և վարժությունների համադրություն, որի իրականացման բոլոր շրջափուլերում շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և հսկողություն  են իրականացնելու ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտներում փորձառու և հմուտ մասնագետներ:

 Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ռիսկերի մեղմացման և ապագա ֆինանսական պլանավորման հայեցակարգերը: Մասնակիցները կստանան բիզնես կառավարման և պլանավորման հիմնարար տեղեկություններ, կզարգացնեն իրենց հմտությունները գործընկերների, պոտենցիալ ներդրողների և հաճախորդների հետ հաղորդակցվելու ոլորտներում, որոնք առաջնային նշանակություն ունեն շահավետ ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար:

Ծրագրի նպատակն է

  1. Նպաստել ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների շրջանում ֆինանսական կարողությունների և գրագիտության մակարդակի բարձրացմանը և ձեռնարկատաիրական հմտությունների զարգացմանը:
  2. Աջակցել շահառու երիտասարդների շրջանում համայնքահեն գործարար (բիզնես) գաղափարների գեներացմանը, գործարար ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը:
  3. Նպաստել շահառու երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը շուկայի հետազոտության իրականացման, մարքետինգային ռազմավարության մշակման, ֆինանսական պլանավորման և բիզնես կառավարման ոլորտներում:

Ծրագրի տևողությունը

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը իրականացվելու է 2019թ.-ի հուլիս 15-ից մինչև 2020թ.-ի փետրվարի 28-ը:

Մասնակցության պայմանները

  • Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրարված են իրենց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմաբ, բիզնես կառավարման կարողությունների զարգացմամբ և գործարար ստարտափ ծրագրերի իրականացմամբ:
  • Ծրագրին մասնակցության համար հարկավոր է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ.-ի օգոստոսի 10-ը:
  • Միայն 1-ին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
  • Ծրագրում մասնակցության համար վերջնական կընտրվեն ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերը ներկայացնող 16-ից 23 տարեկան 48 երիտասարդներ (յուրաքանչյուր թիրախ մարզից 16 մասնակից)

Ուշադրություն. Ծրագրի 48 շահառու երիտասարներից յուրաքանչյուր թիրախ մարզում ձևավովելու են 4 աշխատանքային թիմեր՝ յուրանքաչյուրը 4 մասնակցի ներգրավվածությամբ: Աշխատանքային խմբերի կողմից մշակվելու են 24 բիզնես գաղափարներ, որոնցից 12-ը արժանանալու են իրականցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության:

Վերջնաժամկետ

Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.-ի օգոստոսի 10-ը:

Կոնտակտներ

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել davithgum@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել +374 77 23 17 12 հեռախոսահամարով՝ ծրագրի համակարգող Դավիթ Հակոբյանին:

 

www.GUMISO.com

Վերջին նորություններ