Նորություններ

Մեդիադասընթացներ երիտասարդների համար

10.07.2019

ՀԿ Կենտրոնը «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մեդիադասընթացների մասնակիցների հավաքագրում։ 

 

2019 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Լոռու մարզում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների համար կկազմակերպվեն հետևյալ թեմաներով դասընթացներ․

  • «Առցանց մեդիա գործիքներ»
  • «google գործիքակազմեր»
  • «Փաստերի ստուգում»

 

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը։ 

 

 

Հայտադիմում

 

 

Դասընթացներն իրականացվում են «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում։

«Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագիրն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:

Վերջին նորություններ