Նորություններ

Դասընթացներ ՔՀԿ-ների համար

06.07.2019

ՀԿ Կենտրոնը հայտարարում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման դասընթացների մասնակիցների հավաքագրում։

 

2019 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Լոռու մարզում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների համար կազմակերպում է մեդիագործիքների թեմայով երկու դասընթաց։

 

Դասընթացների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն առցանց գործիքակազմեր, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն մասնակիցների առօրյա աշխատանքը, իսկ մուլտիմեդիա գործիքները՝ առավել ներկայանալի և հետաքրքիր։

 

Դասընթացներին կարող են դիմել Լոռու մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների, հիմնադրամների, ոչ ֆորմալ խմբերի և այլ՝ քաղաքացիական հասարակության մաս հանդիսացող խմբերի ներկայացուցիչները։

 

 

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը։ 

 

 

Հայտադիմում

 

 

Դասընթացներն իրականացվում են «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում։

«Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագիրն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:

Վերջին նորություններ