«Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում»

Ծրագրի նպատակը`
Նպաստել Վանաձոր համայնքում երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքում՝ երիտասարդական ծրագրերի առավել նպատակային և համակարգված իրականացման միջոցով։
Ծրագրի խնդիրները`
- Ուսումնասիրել Վանաձոր համայնքի երտասարդների կարիքները՝ նրանց շրջանում առցանց եղանակով հետազոտության իրականացման միջոցով,
- Աջակցել երիտասարդական ռազմավարության մշակմանը՝ ապահովելով մասնակցային մոտեցում,
- Երիտասարդական ռազմավարության հանրայնացում շահագրգիռների շրջանում և ներդրում։
Ծրագրի գործողություններն են՝
- Երիտասարդների շրջանում հատազոտություն: Հետազոտությունն իրականացվելու է որակական և քանակական մեթոդների համադրմամբ։ Իրականացվելու են փաստաթղթերի վերլուծություն, էլեկտրոնային հարցում և ֆոկուս խմբային քննարկումներ։
1.1 Փաստաթղթերի վերլուծություն։ Որպես փաստաթղթեր հանդես են գալու ՝
- Պետական երիտասարդական քաղաքականությունը և առկա երիտասարդական ռազմավարությունը,
- Տեղական մակարդակներում միջազգային երիտասարդական քաղաքականությունները,
- «Տեղական և մարզային կյանքում երիտասարդների մասնակցության վերանայված Եվրոպական խարտիան»,
- ՀՀ այլ համայնքների երիտասարդական ռազմավարությունները։
1.2 Մասսայական հարցումներ Վանաձորյան երիտասարդների շրջանում (online)։ Նախապես կմշակվի հարցաթերթիկ, որը կտեղադրվի սոցիալական ցանցերում, կտարածվի ՀԿ կենտրոնի էլ․ փոստերի միջոցով։
1.3 Առնվազն 2 ֆոկուս խմբային քննարկում։ Ֆոկուս խմբային քննարկումներին կմասնակցեն երիտասարդներ։
- Հետազոտության արդյունքների ներկայացում շահագրգիռ կողմերին,
- Town Hall մեթոդով ռազմավարության մշակում` ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը,
- Կլոր սեղան քննարկման կազմակերպում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,
- Ռազմավարության վերջնականացում՝ հաշվի առնելով քննարկումների արդյունքները,
- Ռազմավարության ներկայացում ավագանու հաստատմանը,
- Ռազմավարության հանրայնացում
- Երիտասարդական ռազմավարության իրականացման համար համապատասխան ռեսուրսների/ֆոնդերի ներգրավում։
«Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ գործընկերությամբ և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
Վերջին նորություններ
-
Տեղի ունեցավ «ՔՀԿ-պետությունՆոյեմբերի 21-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ ավելին...
-
ԴՍԵՂԻ ԾՈՎԵՐ ԼՃԱԿԻ ՏԱՐԱԾՔՈւՄ ԶԻՓԼԱՅՆԻՀՀ, ԼՈՌՈւ ՄԱՐԶ, ԴՍԵՂԻ ԾՈՎԵՐ ԼՃԱԿԻ ՏԱՐԱԾՔՈւՄ ԶԻՓԼԱՅՆԻ ավելին...
-
Դասընթացի մասնակցության հրավեր2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի, ինչպես ավելին...