Նորություններ

ՀԿ Կենտրոնի և համայնքապետարանի ներկայացուցիչները մասնակցեցին դասընթացի

13.03.2019
Մարտի 12-13-ին ՀԿ Կենտրոնի աշխատակիցներ Մհեր Սանթոյանը, Վահե Խաչիկյանը և գործընկեր ՏԻՄ հանդիսացող Վանաձորի Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Շուշանիկ Հարությունյանը մասնակցում էին «Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում» թեմայով դասընթացին։
 
Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․
Ի՞նչ է սոցիալական գործընկերությունը ՏԻՄ-երի և ՀԿ-ների միջև։ Եվրոպական փորձի ներկայացում։
Համաձայնության հուշագիր կազմելու առանձնահատկությունները։
Ի՞նչ է էներգաարդյունավետության պլանը։
Ինչպե՞ս կազմել համայնքային էներգաարդյունավետության պլան սոցիալական համագործակցության միջոցով։
Ինչպե՞ս ներգրավվել մասնավոր հատվածի ընկերություններին համայնքային նախաձեռնություններում։
 
Դասընթացը կազմակերպվել էր ԱՍԲԱ հիմնադրամի կողմից։
 

Վերջին նորություններ