Դրամաշնորհային մրցույթ Մշակույթի նախարարության կողմից

05.03.2019

Պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության ապահովման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, միջազգային հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը կիրականացվեն մրցութային կարգով:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի 2019 թվականի մարտի 1-ի N 89-Ա հրամանով հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային կարգը:

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի հայտերն ընդունվում են հետևյալ ոլորտներով՝

  •  Տեսա և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինոծրագրեր (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ),
  •  Կատարողական արվեստներ. թատերարվեստ, կինոարվեստ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), երաժշտարվեստ, պարարվեստ,
  •  Գրի և գրչության (բացառությամբ հրատարակչական նախագծերի),
  •  Ժողովրդական արվեստներ և արհեստներ,
  •  Մշակութային ժառանգություն (թանգարաններ և գրադարաններ), 
  • Մշակութային կրթություն:

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

 

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Մրցույթի մեկնարկ 04.03.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 25.03.2019

Մրցույթի արդյունքների հայտարարում 26.04.2019

 

 

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։

 

 

Մանրամասները Մշակույթի նախարարության կայքում

Վերջին նորություններ