Նորություններ

Էսքիզների ընդունման բաց մրցույթ

14.02.2019

2018 թվականի ամռանը մեկնարկել է «Ուստախցան» ծրագիրը, որի նպատակն է օգտագործել կենցաղային թափոնները, մասնավորապես՝ պլաստիկ շշերը և խցանները, կարևոր հասարակական ուղերձ պարունակող պատկերներ ստեղծելու համար։ Այդ նպատակով «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը հայտարարում է էսքիզների ընդունման բաց մրցույթ։

 

 

Էսքիզները պետք է նվիրված լինեն համայնքի, մարզի, Հայաստանի կամ աշխարհի համար արդիական խնդրի հանրայնացմանը և պարունակեն հստակ ուղերձներ ընտրված խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ։ Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել մեկ կամ մի քանի պատկերներ։ Էսքիզները ծառայելու են Վանաձոր համայնքում հանրային վայրում տեղադրվելիք պատկերի պատրաստման համար, իսկ խնդիրների պատկերման միջոց է ընտրվել տարբեր գույների խցանների օգտագործումը։ Խցանները հավաքագրվել են ծրագրի ակտիվ կամավորների կողմից թիրախ երեք համայնքներոմ՝ Արարատ, Վանաձոր և Մարտունի։

 

 

Ժյուրիի հավանությանը արժանացած մեկական մասնակից բոլոր 3 թիրախ համայնքներից կպարգևատրվեն մրցանակներով։

 

 

Էսքիզները կարող եք ուղարկել infotun.vanadzor@gmail.com էլ. հասցեով, զանգահարել 077782220 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել Վանաձոր ինֆոտան ֆեյսբուքյան էջին։

 

 

Էսքիզների ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 24-ը։

 

 

 

«Ուստախցան» նախագիծը իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվող Մարդամեջ սոցիալ նորարարական հավաքի շրջանակներում։

Վերջին նորություններ