Դրամաշնորհ Վանաձորում գործող երիտասարդական ՀԿ-ների համար

05.02.2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 
 
Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: 
 
Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման: 
 
Դրամաշնորհների չափը մինչև 500 000 ՀՀ դրամ է: 
 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունները: 
 
Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 5-ը ներառյալ մինչև ժամը 12:00: 
 
Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): 
 
Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք: 
 
Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին: 
 
Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
 
Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: 
 
Հայտերը բացվում են 2019 թվականի մարտի 5-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին: 
 
 
 
Մրցույթի հրավերին ծանոթանալու համար այցելեք այստեղ

Վերջին նորություններ