«Համայնքային էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում»

Ծրագրի վերջնանպատակն է՝ անտառային ռեսուրսների և կենսական էկոհամակարգային ծառայությունների պահպանումը տեղական կենսապահովման բարելավման համար:

 

Հիմնական նպատակը. Նպաստել Դսեղի եւ հարակից համայնքների տեղական բնակչության անտառից կախվածության նվազեցմանը ՝  էկոտուրիզմի ներուժի օգտագործման և էկոկրթության միջոցով:

 

Ծրագրի կոնկրետ արդյունքներն են՝

  • Դսեղ, Դեբեդ, Վահագնի և Ձորագյուղ համայնքներում Էկո-գրավիչ  տուրիստական ուղղությունները և ռեսուրսները քարտեզագրված են  և ներառված տեղեկագրի մեջ
  • Ձևավորված են՛՛Wildlife and Nature ՛՛ էկո ակումբներ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում, որոնք նպաստում են  էկո- զգայուն և բնապահպանական դիրքորոշման ձևավորմանը 
  • Թիրախ համայնքում ձևավորված են զբոսաջրջային ենթակառուցվածքներ
  • Դսեղ համայնքը շուկային ներկայացնլ որպես էկո, մշակութային, արկածային և պատմական զբոսաշրջության առավել հետաքրքիր վայր:

 

 

Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել Էկո-գրավիչ  տուրիստական ուղղությունների և ռեսուրսների քարտեզագրում՝ ներգրավվելու համապատասխան հետաքրքրություններ ունեցող այցելուների: Ծրագիրը  ուղղված է նաև ձևավորելու էկո- զգայուն և բնապահպանական դիրքորոշում  հյուսիսային մարզերում բնակվող երիտասարդների  շրջանում ՝ հիմնելով էկո-ակումբներ թիրախ համայնքներում: Միևնույն ժամանակ նպատակ ունենալով զանազանելու տնտեսական հնարավորությունները համայնքներում կզարգացնենք  զբոսաշրջային ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ Դսեղը շուկային կներկայացնենք որպես  էկոլոգիական, մշակութային, արկածային պատմական զբոսաշրջության համար առավել հետաքրքիր  վայր: Այս նախագիծը կիրականացվի  TUC /Տուրիզմի Ուրույն Կենտրոն/ զբոսաշրջային կենտրոնի կողմից, որը հանդիսանում է  ՀԿ կենտրոնի ՀԿ –ի  սոցիալական ձեռնարկությունը, որի եկամտի 20% -ը կուղղվի համայնքի խնդիրների լուծմանը:

Վերջին նորություններ