Նորություններ

Տեղի ունեցավ Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայնքների համաքաղաքային քննարկումն աղբահանության թեմայով

28.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վանաձորում կազմակերպվել էր աղբահանության ոլորտին առնչվող քննարկում Լոռու մարզի Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայնքների ավելի քան 100 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումն իրականացվեց Հայաստանում և տարածաշրջանում տարբեր ոլորտներում և խնդիրների շուրջ բազմիցս հաջողությամբ կիրառված համաքաղաքային քննարկումների ձևաչափով («Town hall» meeting)։ Վերջինս ապահովում է բազմակարծություն և արդյունավետ մասնակցություն՝ գործընթացում հարյուրավոր քաղաքացիների, կանանց և տղամարդկանց, երիտասարդների, գործարարների, քաղաքացիական հասարակության, խոցելի առանձին խմբերի, պետական մարմինների և այլ շահագրգիռ անձանց ու կառույցների մասնակցությամբ։ Քննարկումն իրականացվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Հանդիպումն իրականացվեց «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Լոռու մարզում ծրագրի գործընկերը հանդիսանում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն:

Ծրագրի մասին մանրամասներն այստեղ

Վերջին նորություններ