Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ

12.11.2018

Ծրագրի նպատակն  նպաստել Վանաձոր քաղաքում և հարակից 4 գյուղական  համայնքներում էներգաարդյունավետության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:

Արդյունքները

  1. Վանաձոր քաղաքում ձևավորված են 10 «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»
  2. Բարձրացել են 10 «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի 50 դեռահասների գիտելիքները Էներգաարդյունավետության և հարակից թեմաների շուրջ, ինչպես նաև տեղեկատվական քարոզարշավների պլանավորման և իրականացման ոլորտներում:
  3. Առնվազն Վանաձորի 10 և հարակից 4 գյուղական համայնքների դպրոցներում  իրականացված են տեղեկատվական հանդիպումներ ավելի քան 500 դպրոցահասակների և ուսուցիչների հետ «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի կողմից հավասարըհավասարին մեթոդով :
  4. Թիրախ համայնքներում/դպրոցներում իրականացված են էներգաարդյունավետության միջոցառումներ:
  5. Իրականացված է «էներգաարդյունավետ դպրոցների մրցույթ» Վանաձորում:
  6. Իրականացված է տեղեկատվական քարոզարշավ սոցիալական ցանցերով, մասնավորապես ԻնֆոՏուն ցանցերով:

Ծրագրի գոծողություններն են՝

  • Իրականացնել Վանաձոր քաղաքի 6 հիմնական և 18 միջնակարգ դպրոցներից թիրախային 10 դպրոցների ընտրություն: Ընտրությունն իրականացվելու է հաշի առնելով հետևյալ չափանիշները. բաշխվածությունը Վանաձոր քաղաքի բոլոր համայնքներում, աշակերտների թիվը և համագործակցելու պատրաստակամությունը:
  • Թիրախային դպրոցներում ձևավորել 8-րդ և 9-րդ դասարանցիներից բաղկացած 5 հոգանոց խմբեր, որոնք կհանդիսանան տվյալ դպրոցի «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ը:
  • Իրականացնել տեղեկատվական սեմինարներ «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի 50 դեռահասների համարշենքերի Էներգաարդյունավետության և հարակից թեմաների վերաբերյալ /էներգաարդյունավետություն, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, վառարանների էներգաարդյունավետության բարձրացում, համայնքային էներգիայի բարելավման կարիքների գնահատում, համայնքային շենքերի էներգետիկ աուդիտի և այլ թեմաներ:/:
  • «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի 50 դեռահասների համարիրականացնել ToT, որպեսզի կարողանան իրենց դպրոցներում վարել էներգաարդյունավետության թեմայով հանդիպումներ դպրոցականների համար:
  • Պայմանավորվածություն դպրոցների հետ իրենց մոտ տեղեկատվական հանդիպումներ իրականացնելու համար:
  • «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի կողմից Վանաձորի 10 և հարակից 4 գյուղերի դպրոցներում տեղեկատվական հանդիպումների կազմակերպում և վարում:
  • «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի կողմից համայնքային կամ դպրոցական նախաձեռնությունների նախագծում և իրականացում:
  • Համայնքային էներգախնայողության ֆլեշ մոբի կազմակերպում «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի և ՏԻՄ ի համագործակցությամբ:
  • Թիրախ դպրոցների էներգաարդյունավետության ոլորտում վարքագիծն ու մոտեցումները գնահատող մոնիթորինգային քարտի ձևավորում:
  • «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի կողմից թիրախ դպրոցներում մոնիթորինգի իրականացում և տվյալների վերլուծություն
  • «էներգաարդյունավետ դպրոցների մրցույթ»:

 

 

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Վերջին նորություններ