Նորություններ

Տեղի ունեցավ ՀԱԽ երկրորդ ժողովը

12.09.2018
Սեպտեմբերի 11-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում ստեղծված Վանաձորի թիվ յոթ դպրոցի շինարարության հանրային վերահսկողության Համատեղ աշխատանքային խմբի (ՀԱԽ) թվով 2-րդ ժողովը։
 
 Ժողովի ընթացքում քննարկվեցին դպրոցի շինարարությանն ու շահագրգիռ կողմերին հետաքրքրող մի շարք հարցեր։
  
 
«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
 
 

Վերջին նորություններ