Վերապատրաստման դասընթացներ եւ դրամաշնորհներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եվ լրատվամիջոցների համար

04.09.2018

Ծրագրի նկարագիր.

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ եւ դրամաշնորհներ 90 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք իրականացվելու են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

 

Երեւանյան եւ մարզային վերապատրաստումների շնորհիվ ՔՀԿ-ները կհարստանան անհրաժեշտ գիտելիքով եւ հմտություններով՝ աջակցելու քաղաքացիներին ստանալ հավաստի տեղեկատվություն: Դասընթացները ՔՀԿ-ներին կօգնեն ԵՄ-ի կողմից Հայաստանում ոլորտային զարգացման ծրագրերին ցուցաբերվող օժանդակության մասին ծրագրեր իրականցնել։ Այդ ոլորտները ներառում են հանրային առողջապահությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը, էներգաարդյունավետությունը եւ այլն։ Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ներին կներկայացվի նաեւ պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:

 

Դասընթացների ավարտից հետո նախատեսվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տրամադրել 20 դրամաշնորհ, որոնցից 10-ի շնորհիվ ՔՀԿ-ները կկարողանան համագործակցել պետական մարմինների հետ եւ վերնոշյալ ոլորտներում բյուջետային բաշխումների վերահսկմանն առնչվող ծրագրեր իրականցնել: Ծրագրի շրջանակում նախատեսվող մյուս 10 դրամաշնորհները դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ներին կաջակցեն իրենց առաքելությունն առավել արդյունավետ կիրականցնել։

 

Վերապատրաստումներն ու դրամաշնորներն իրականացվելու են «Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրիշրջանակում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակին առնչվող ոլորտներում պետական բյուջեի հանրային վերահսկողությունը, ինչպես նաեւ խթանել հետաքննական լրագրությունը երիտասարդների շրջանում:

 

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն հասանելի է հետեւյալ հղմամբ՝ http://www.foi.am/hy/current- projects/item/1661/։

 

 

Դասընթացների թեմաները.

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն Երեւանյան եւ մարզային շուրջ 90 ՔՀԿ-ների եւ լրատվամիջոցների համար կազմակերպում է դասընթացներ հետեւյալ թեմաներով՝

1. Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի եւ միջազգային լավագույն փորձի ներկայացում,

2. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, (ԵՄ անդամագրման խրախուսման համար վարած քաղաքականության եւ վերահսկողական ռազմավարության միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում),

3. Պետական բյուջեի հանրային վերահսկողություն,

4. Ֆոնդահայթայթում հասարակական կազմակերպությունների համար,

5. Տեղեկատվության ազատությունը Հայաստանում,

6. Ազատ արտահայտվելու իրավունքի կապը մարդու մյուս իրավունքների հետ (մասնավոր կյանքի իրավունք, զրպարտություն, լրագրողական էթիկա, եւ այլն)։

 

 

Դասընթացի մասնակիցները.

Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մարզային եւ երեւանյան ՔՀԿ-ներ եւ լրատվամիջոցներ։ Առաջնահերթությունը տրվելու է այն ՔՀԿ-ներին եւ լրատվամիջոցներին, որոնք ունեն պատրաստակամություն հետագայում իրականացնել փոքր դրամաշնորհային ծրագրեր հանրային առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգաարդյունավետության եւ պետական կառավարման այլ ոլորտներին առնչվող։

 

Դասընթացը նախատեսված է երեւանյան եւ մարզային 90 ՔՀԿ-ների (ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ) եւ լրատվամիջոցների համար։ Յուրաքանչյուր մարզից կներգրավվի 7 կամ 8 ՔՀԿ, իսկ Երեւանից՝ 15։

 

Յուրաքանչյուր ՔՀԿ-ից եւ/կամ լրատվամիջոցից դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը երկու աշխատակից։

 

 

Դասընթացների վայրը.

Դասընթացներն իրականացվելու են ՝

  • Մարզերից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցների համար՝ տվյալ մարզի մարզկենտրոնում։ Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը՝ 3 օր։
  • Երեւանից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցներիհամար՝ Երեւանում, 3 օր տեւողությամբ։

 

Միայն առաջին թեմայի վերաբերյալ («Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի եւ միջազգային լավագույն փորձի ներկայացում») դասընթացն է անցկացվելու Երեւանում՝ բոլոր մասնակիցների համար, 2018թ սեպտեմբերի 26-28-ին։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ եւ կեցություն, կհոգան կազմակերպիչները։

 

 

Դասընթացները կմեկնարկեն 2018թ սեպտեմբերի 26-ին եւ կավարտվեն 2018թ նոյեմբերի 21-ին։ Դասընթացների օրերի եւ ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին։

 

 

Դիմելու ընթացակարգը.

Դասընթացներին մասնակցելու համար (եւ հետագայում ենթադրամաշնորհային մրցույթին հայտ ներկայացնելու հնարավորություն ունենալու համար) խնդրում ենք լրացնել ներքևում կցված Հայտի ձեւաթուղթը եւ այն ուղարկել foi@foi.am էլեկտրոնային հասցեին մինչեւ 2018թ սեպտեմբերի 14-ը, նամակի առարկա տողում նշելով «Դասընթացի հայտ» բառակապակցությունը։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝

  • +37477 847 840 Անի Աթոյան
  • +37493 640 757 Աստղիկ Վարդանյան

 

 

Application form ARM

 Application form ENG

Վերջին նորություններ