Դրամաշնորհի հնարավորություն կազմակերությունների և ոչ ֆորմալ խմբերի համար

06.08.2018

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է «Կանանց նախաձեռնությունների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և կայունություն» դրամաշնորների մրցույթ:



Դրամաշնորների մրցույթը ֆինանսավորվում է Գերմանիայի «Ֆիլիա» կանանց հիմնադրամի կողմից: Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում կանանց հիմնադրամները պլանավորում են իրականացնել ծրագրեր «Քաղաքացիական հասարակությանն ու շարժմանը անհրաժեշտ են անվտանգ տարածքներ զարգացման համար» ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր կանանց իրավունքների ակտիվիստների և ջատագովների համար, մեծացնել նրանց ազդեցությունը Հայաստանում ավելի ուժեղ շարժումների զարգացման գործում, ինչպես նաև խրախուսել տարբեր շարժումների միջև և տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագիրը կենտրոնանում է Հայաստանում ծագող շարժումների ալիքի վրա, որոնց գործողությունները և գաղափարախոսություններն ավելի քաղաքական բնույթ ունեն, ինչպես նաև աջակցության կարիք ունեն իրենց անվտանգության ու կայունության ապահովման գործում: 
Ֆինանսական աջակցությունից զատ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունների և նախաձեռնությունների հզորացում տեղական և միջազգային մակարդակներում՝ ծրագրի մասնակից 4 երկրների (Գերմանիա, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) մասնակից ակտիվիստների հանդիպումների միջոցով: Ծրագրի մասնակիցների հանդիպումը Հայաստանում տեղի կունենա 2019 թվականի գարնանը, որի ընթացքում մասնակիցները հնարավորին չափ իրենց ներդրումը կունենան Գերմանիայիում 2019 թվականի աշնանը կայանալիք հանդիպման պլանավորման գործում: 

Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 5000 եվրո, որի շրաջանակներում իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն կազմակերպության/ նախաձեռնության զարգացմանը, տեսանելիության բարձրացմանը, կազմակերպության/նախաձեռնության կարողությունների զարգացմանը՝ ղեկավարների առաջնորդական և անդամների ռազմավարական հմտությունների զարգացման, նրանց բարեկեցությունը, անվտանգությունը ապահովելու նպատակով, ռազմավարական և հաղորդակցային պլանավորմանը, կայունության ապահովմանը, տարբեր շարժումների միջև համագործակցության խթանմանը, ռազմավարական դաշինքների հիմնմանը և այլն: 

Դրամաշնորհային մրցույթին խրախուսվում է հատկապես կանանց կողմից հիմնված և առաջնորդվող ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի մասնակցությունը: Նախապատվությունը կտրվի հատկապես Հայաստանի մարզերում համագործակցային բնույթի ծրագրերին և նախաձեռնություններին:

Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 12 ամիս է (Հոկտեմբեր 2018 – Հոկտեմբեր 2019): 

Մրցույթի հայտերի փաթեթը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 20-ն է: Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 1-ը: 

Ծրագրի դիմումները և կից փաստարթղթերը ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ womensfundarmenia@gmail.co

 

Ծրագրի հայտադիմում

Բյուջե

Վերջին նորություններ