Ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթ – «Հանրային իրազեկում հանուն էներգաարդյունավետություն»

16.07.2018

Ներածություն 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը և իր գործընկեր կազմակերպությունները՝ հոլանդական “ENERGIE–U” կոոպերատիվը, չեխական SEVEn z.u.  Էներգախնայողության կենտրոնը և գերմանական IWO – Արևելյան Եվրոպայի համար բնակարանային նախաձեռնությունը, այսուհետ՝ ԱՍԲԱ կոնսորցիում, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում»  ծրագրի շրջանակներում հրավիրում են ՀՀ-ում գրանցված, մարզերում աշխատելու փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հասարակական կազմակերպությաուններին, ԶԼՄ-ներին, հիմնադրամներին և համայնքային կազմակերպություններին, այսուհետ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ(ՔՀԿ) դիմելու ենթադրամաշնորհների մրցույթին:

 Ենթադրամաշնորհների մրցույթի  շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև տասը ծրագրեր հինգ մարզերում  ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի էներգաարդյունավետության բարելավմանը ուղղված հանրային իրազեկման  աշխատանքներ իրականացնելու համար:

 

Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակը

ԱՍԲԱ կոնսորցիումը Հայաստանի Հանրապետության՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում իրականացնում է Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներհաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին քաղաքային և գյուղական համայնքներում աշխատելու քաղաքացիական ակտիվ խմբերի հետ էներգաարդյունավետթյան խնդիրներին արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Այն կօգնի հասնել ծրագրի ընդհանուր նպատակին՝ հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին մասնակցել այն որոշումների կայացման գործընթացին, որոնք ուղղված են կառավարման կառուցվածքի և կյանքի որակի բարելավմանը, մասնավորապես բարձրացնելով հանրային պատասխանատվությունը և նպաստելով  քաղաքացիներին բարելավելու իրենց էներգետիկ կարիքները առավել  կայուն  տարբերակով։

  Մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ների և դրանց կոալիցիաների առաջարկած նորարարական գաղափարների իրականացմանը, որոնք ուղղված կլինեն բարձրաձայնելու իրենց համայնքում առկա էներգաարդյունավետության խնդիրները և տարածելու էներգաարդյունավետության մշակույթը։  Համայնքների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված հանրային իրազեկումը և քարոզարշավները կնպաստեն  համայնքային նախաձեռնությունների ստեղծմանը և կապահովեն ոչ պետական կառույցների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում։ Ակնկալվում է, որ ծրագրերի արդյունքում կզարգանան ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների  մասնագիտական և կազմակերպչական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն կտա զարգացնելու քաղաքացիական ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում  քաղաքականության մշակման հարցերում։ Ծրագրերը պետք է նաև հնարավորություն տան ՔՀԿ-ներին արդյունավետորեն ներգրավվել քաղաքապետարանների կամ մարզրերի էներգաարդյունավետության գործողությունների պլանի մշակման գործընթացին։

 

Մրցույթի մասնակիցների շրջանակը  

Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գրանցված, վերոհիշյալ մարզերում համապատասխան աշխատանքի փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքահեն կազմակերպություններ, լրատվամիջոցներ) ու նրանց կոալիցիաները: Ակնկալվում է համապատասխան աշխատանքային փորձ ներքոնշյալ ոլորորտներից մեկում կամ մի քանիսում:

Ա. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործկացության և շահերի պաշտպանության աշխատանքների իրականացում:

Բ. համայնքներում սոցիալական, բնապահպանական և հանրային իրազեկման  աշխատանքների իրականացում:

Գ.  Քաղաքացիական ներգրավվածության և մասնակցային որոշումների կայացման խթանում:

Ակնկալվող գործողությունները

Ենթադրամաշնորհների շրջանակներում կարող են ֆինանսավորվել հետևյալ կամ նմանատիպ այլ գործողություններ՝

  •  Էներգաարդյունավետության և հարակից թեմաների վերաբերյալ                          տեղեկատվական քարոզարշավների մշակում և իրականացում:
  •  Հանրային իրազեկման և կրթական նյութերի պատրաստում և տարածում:
  •  Ռադիո և հեռուստահաղորդումների իրականացում, ներառյալ սոցիալական գովազդը:
  • Տեղեկատվական միջոցառումների կազմակերպում համայնքային կազմակերպություններում, ներառյալ ` դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:
  • Էներգաարդյունավետության մշակույթի զարգացման հնարավորությունների և հարակից խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում:
  • Համայնքային թատրոնների և նմանատիպ միջոցառումների կազմակերպում:
  • Համայնքային էներգաարդյունավետության պլանների մշակում:
  • Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնների ստեղծում:
  • Այլ նմանատիպ միջոցառումներ և գործողություններ:

Խրախուսվում է նորարարական գաղափարների և մոտեցումների առաջարկումը, ինչը հավելյալ կզարգացնի ԱՍԲԱ կոնսորցիումի ծրագիրը։

     Հարկ է նշել, որ ներկայացվող գործողությունների ցանկը չի սահմանափակում ստեղծագործական մոտեցումը, այն միայն ներկայացնում է հնարավոր տարբերակներ:

    Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրի առավելագույն տևողությունը 6 (վեց) ամիս է:

 

Ենթադրամաշնորհային ծրագրերի ընտրության չափորոշիչներ

        Ենթադրամաշնորհային ծրագրի հայտը պետք է ներկայացնի հստակ կոնկրետ նպատակ կամ նպատակներ: Ակնկալվող արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Հայտում պետք է պարզաբանվի, նպատակային շահառուների հստակ նկարագրությունը և ակնկալվող ազդեցությունը: Բոլոր ծրագրերը պետք է ունենան հետագա զարգացման և շարունակականության պլան։

Ենթադրամաշնորհային հայտի ընտրության չափորոշիչները հետևյալն են՝

  • Ենթադրամաշնորհային հայտ ներկայացնող ՔՀԿ-ի կողմից պլանավորված գործունեություն իրականացնելու կարողությունը և համապատասխան փորձը:
  • Առաջարկվող հանրային իրազեկման քարոզարշավի ստեղծագործական և նորարարական մոտեցումը:
  • Քարոզարշավին երիտասարդների, կանանց և այլ սոցիալական խմբերի ներգրավվածությունը:
  • Կայուն զարգացմանն ու կլիմայական փոփոխությունների վրա էներգաարդյունավետության ազդեցության հաշվի առնելը:
  • Գործողութոյւնների և ակնկալվող արդյունքների տրամաբանական կապը:
  • Թիրախային խմբերի ընդգրկումը քարոզարշավի ընթացքում:  
  • Ծախսերի արդյունավետությունը և հիմնավորումը, (շահառու/ թիրախային անձ)և  ծրագրային գործողությունների համաֆինանսավորման չափը՝ ընդհանուր ծախսերի  /բյուջե/ (նվազագույն ներդրումը, 20%, որից առնվազն 10% կանխիկ դրամով):
  • Ծրագրի հետագա շարունակելիության և զարգացման իրատեսական հնարավորությունը:
  • ՏԻՄ-երի և այլ ՔՀԿ-ների հետ համագործակցությունը:

        Հատկապես կրախուսվեն երկու կամ ավելի ՔՀԿ-ների համատեղ նախաձեռնությունները։ Համատեղ ներկայացվելիք ենթադրամաշնորհային ծրագրի հայտի դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն  համագործկցության պատրաստակամություն արտահայտող նամակներ բոլոր համագործակցող կողմերից:

          Կխրախուսվեն նաև «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարներին մասնակցող կազմակերպությունների դիմումները:

 

 

Թիրախային խմբեր և համայնքներ

Էներգաարդյունավետության քարոզարշավների հիմնական թիրախ են հանդիսանում՝ բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչները, նախակրթական և կրթական հաստատություններ ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները, երիտասարդները, կանայք, սոցիալական խոցելի խմբերը, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչները:

Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրում պետք է ներգրավված լինի վերը նշված մարզերից առնվազն 2(երկու) համայնք: Թիրախային համայնքներում էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված իրազեկվող խումբը պետք է ներառի նվազագույնը 15000 մարդ: Ավելի լայն թիրախային խմբերի ներառումը կխրախուսվի։

 

Ակնկալվող արդյունքները

Էներգաարդյունավետության քարոզարշավի յուրաքանչյուր ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները և հետևյալ թիրախները՝

  • Համայնքների թիվը –  2(երկու) և ավել համայնք:
  • Իրազեկման ծրագրում ներգրավված նվազագույնը 15000  մարդ:
  • Համագործակցության 1(մեկ) կամ ավել պայմանագրեր էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ ՏԻՄ-երի հետ (կխրախուսվի եթե լինի եռակողմ համաձայնագիր, ՏԻՄ, ՔՀԿ և մասնավոր կառույց):
  • Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնի կամ նմակատիպ ծառայության ձևավորում:

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսվող հետևյալ դասընթացներին՝

 

  1. սոցիալական գործընկերություն հանուն էներգաարդյունավետության:

 

  1. համայնքների մասնակցային գնահատում և ծրագրային առաջարկների պլանավորում:

 

  Ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, համապատասխան դասընթացներից հետո, ներգրավված կազմակերպությունները կարող են մասնակցել համայնքային մակարդակով նախատեսված մասնակցային գնահատման գործընթացին:

 

Ֆինանսավորման սահմաններն ու պայմանները

Յուրաքանչյուր ընտրված ծրագրի հայտի համար, տրամադրվող ենթադրամաշնորհի չափը կազմում է մինչև 2,500,000 ՀՀ դրամ, որը կաջակցի ծրագրի ընդհանուր բյուջեի մինչև 80(ութսուն) տոկոսը: Անհրաժեշտ է, որ հայտատու կազմակերպությունները ապահովեն նախագծերի համար ընդհանուր բյուջեի առնվազն 20 (քսան) տոկոսը, որից առնվազն 10(տասը) տոկոսը կանխիկ դրամով:

Հաշվի առնելով յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրին տրամադրվող սահմանափակ բյուջեն, սարքավորումների ֆինանսավորման առաջարկությունները չեն խրախուսվում:  Ավելի մեծ համաֆինասավորումը կխրախուսվի:

Ծրագրի բյուջեի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Բյուջեի առաջարկի ձևաչափը:

 

Ենթադրամաշնորհի հայտ ներկայացնելու կարգը

Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ները և նրանց կոալիցիաները ենթադրամաշնորհային հայտերը  պետք է ներկայացնեն հայերենով: Հայտը կարող են ներկայացնել փակ ծրարով և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով, նամակը վերնագրելով՝  «Քարոզարշավի ենթադրամաշնորհային հայտ»:  Էլեկտրոնային նամակով ուղարկելու պարագայում նյութերի մեծածավալության կամ այլ պատճառով խնդիրների առաջացման դեպքում խնդրում ենք նախորոք տեղեկացնել ԱՍԲԱ հիմնադրամին և հավաստիանալ, որ ուղարկված նյութերը տեղ են հասել ժամանակին :

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը, ժամը 18։00։

 

Դիմումները պետք է ներկայացվեն ԱՍԲԱ հիմնադրամ

Մեր հասցե՝   քԵրևան, 0019, Բաղրամյան պող. 18, բն.2, ԱՍԲԱ հիմնադրամ,

Էլ.- փոստ՝   asbafoundation2@gmail.com    Հեռախոս՝ (374 10) 58 16 04

 

Էլեկտրոնային դիմումները պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով `asbafoundation2@gmail.com

 

Ենթադրամաշնորհի հայտի փաթեթի պահանջները 

  • Ներկայացված հայտը պետք է ամբողջովին համապատասխանի այն պահանջներին,որոնք շարադրված են սույն փաստաթղթում։
  • Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի ներկայացնելու միայն 1 (մեկ) հայտ, կամ որպես կոալիցիայի անդամ, կամ որպես առանձին կազմակերպություն:
  • Ծրագրի հայտը և հավելվածները պետք է ստորագրի և կնքի  կազմակերպության/ների ղեկավարը/ները:
  • Ծրագրի առաջարկը, առանց հավելվածների, չպետք է գերազանցի 5(հինգ) էջ:

Ծրագրի հայտի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝ 

  • Ծրագրի առաջարկ, ներառյալ աշխատանքային պլանը (Գանտի աղ.) (Հավելված Ա):
  • Բյուջե և բյուջեի նկարագրություն (տեսնել. Հավելված Բ և  Գ): Նվազագույն ներդրումը համաֆինանսավորման մեջ 20 (քսան) տոկոսը պետք է հստակ սահմանվի:
  • Կազմակերպությունների պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլորներդիրների պատճեները:
  • Հիմնական անձնակազմի կենսագրությունները (CV) և նրանց դերը նախագծում։
  • Համատեղ աշխատանքի պատրաստակամություն արտահայտող նամակներ կոալիցիայի միասնական առաջարկի դեպքում:
  • Աջակցող նամակներ տեղական համայնքներից կամ ծրագրին աջակցող մասնավոր ընկերություններից:

Այն հայտերը, որոնք չեն ներառի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:

 Ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2018թ. սեպտեմբերի 27-ը:

 

Տեղեկատվական հանդիպումներ

      Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հարցերը ներկայացնել ԱՍԲԱ հիմնադրամին `Բաղրամյան պ. 18, բն.2 Երևան, 0019, մինչև օգոստոսի 15-ը, 2018թ.: Հարցերը նաև  կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով `asbafoundation2@gmail.com։

      Հաջողված ծրագրի առաջարկներ ստանալու նպատակով, ԱՍԲԱ Կոնսորցիումը հինգ մարզերի՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի հետաքրքրված կազմակերպությունների համար  կկազմակերպի ենթադրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ հետևյալ գրաֆիկով՝

  1. Լոռու մարզ – 23.07.2018, ժամը 12: 00-ին,  ք.Վանաձոր, Խորենացի 6/1 (ՀԿ Կենտրոն):
  2. Տավուշի մարզ – 25.07.2018, ժամը 12։00-ին, ք.Իջևան, Անկախության փ. 60 (Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ):
  3. Գեղարքունիքի մարզ – 27.07.2018, ժամը 12:00-ին,  ք.Մարտունի Կամոյի փ.17  (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ):
  4. Արարատի և Կոտայքի մարզեր – ժամը 30.07.2018. 12:00-ին, ք.Երևան, Թումանյան 26ա (Հոդված 3 ակումբ):

Գրանցվելու համար խնդրում ենք նախապես գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին asbafoundation2@gmail.com կամ զանգահարել 010 581 604 հեռախոսահամարով։

 

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ։

 

Հայտարարության աղբյուր՝ ԱՍԲԱ կայք։

 

 

 

Վերջին նորություններ