Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ հետազոտություն

07.05.2018

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն CIVICUS-ի շրջանակներում իրականացնում է հետազոտություն Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ։

 

Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Այն մասնավորապես ներառում է Կայուն զարգացման նպատակների (SDG)՝ հիմնարար ազատությունների և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ 16.10 և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության վերաբերյալ 17.17 կետերի իրականացման մոնիթորինգ:  

 

Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են երկրի պայմանները նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության համար, մասնավորապես, թե ինչպես են գործնականում իրականացվում հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կանոնակարգերը և ինչպես են դրանք ազդում քաղաքացիական հասարակության վրա:

 

 

Վերջին նորություններ