Իրազեկ և պատասխանատու համայնք

20.03.2018

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն 2018 թվականի մարտից իրականացնում   «Իրազեկ և պատասխանատու համայնք» ծրագիրը, ծրագրի գաղափարի մշակման համար հիմք է հանդիսացել ՀԿ Կենտրոնի կողմից 2017թ․-ին իրականացված «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագրի շրջանակներում պատրաստված հետազոտությունը :

 

Ծրագրի նպատակն է՝

Նպաստել ազդակիր՝ Ալավերդի, Ախթալա և Օձուն բազմաբնակավայր (խոշորացված) համայնքներում, ի դեմս Ալավերդի, Հաղպատ, Աքորի, Օձուն, Հագվի, Ախթալա և Շամլուղ բնակավայրերում կենսամիջավայրի բարելավմանը`բնապահպանական կրթության և նպատակային ծրագրերի խթանման միջոցով:

 

Ծրագրի խնդիրներն են՝

  • Զարգացնել թիրախ 7 բնակավայրերում հանրության և համայնքահեն կազմակերպությունների` էկոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացման կարողությունները,
  • Բարձրացնել թիրախ համայնքների հանրության և որոշում կայացնողների իրազեկությունը բնապահպ. խնդիրների և լուծումների  վերաբերյալ,
  • Բարձրացնել ազդակիր համայքների ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպ. ծրագրերի արդյունավետությունը։

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով:  

 

Վերջին նորություններ