Համայնքային Մշտադիտարկող

 

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

         Ծրագրի խնդիրներն են`

  1. Համայնքային մոնիտորների միջոցով  տեղական դպրոցների վերանորոգման/վերակառուցման աշխատանքների մշտադիտարկումը` ապահովելու համար շինարարության արդյունավետ իրականացումը, սեյսմակայունության մակարդակի բարձրացումը և դրա համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:
  2. Կատարելագործել հանրային ծառայություններ մատուցողների պատասխանատվությունը տեղական մակարդակում` ներգրավելով տեղական համայնքների և առանցքային պետական ինստիտուտների ներկայացուցիչներին միասնական, համագործակցային ֆորումներում և աշխատանքային խմբերում` ծառայությունների մատուցման բարեվարքության և աղքատության հաղթահարման քաղաքականությունների մշտական և պարբերաբար գնահատման համար։

 

Ծրագրով նախատեսված է`

  1. ստեղծել համայնքային մոնիտորների խումբ՝ կամավորական սկզբունքով, ովքեր կհետևեն Հայաստանի 20 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:
  2. ստեղծել Համատեղ աշխատանքային խումբ յուրաքանչյուր դպրոցի համար, որը նպատակ ունի քննարկել շինարարության ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկել համապատասխան լուծումներ այդ խնդիրներին:

           

ՀԿ Կենտրոնը համակարգում է Լոռու մարզի երկու դպրոցների` Վանաձորի թիվ 7 և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցների շինարարության մշտադիտարկման գործընթացները:

 

Վերջին նորություններ