Փոքր դրամաշնորհային ծրագրեր՝ Գերմանիայի դեսպանության ֆինանսավորմամբ

12.01.2018

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

 

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 8․000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։

 

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

 

Ուշադրությո՛ւն։ 2018թ․-ից սկսած Փոքր դրամաշնորհային ծրագրի համար հայտ ներկայացնելու կանոնները փոխվել են։

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ հայտերը դեսպանությանը հանձնելու ժամկետն ավարտվում է փետրվարի 28-ին։ 

 

Մանրամասներն այստեղ

Վերջին նորություններ