Մարզային ներկայացում Վանաձորում

28.11.2017

Հարգելի գործընկեր,

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ 2017թ. հոկտեմբերից մեկնարկել է «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է` աջակցել ժողովրդավարական կառավարման կայացմանը որոշումների ընդունման գործընթացում՝ քաղաքացիական մասնակցության բարձրացման միջոցով:

Ծրագրի իրականացման առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ՀԿ Կենտրոնի առաջնորդությամբ կոնսորցիումը նախատեսում է ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել հանրային ներկայացումներ, որոնք կներառեն.

  • «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի ներկայացում,
  • Առկա E-Draft.am մասնակցային մոդելի հնարավորությունների ներկայացում, բաժանորդագրություն,
  • Նախարարությունների աշխատանքներին տարածաշրջանային ՔՀԿ-ների ներգրավման մեխանիզմների ներկայացում:

 

Առաջին հանդիպումը կազմակերպվում է Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում, նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-13:00, ՀԿ Կենտրոնի` Սոցիալական Ծառայությունների Համալիր շենքի չորրորդ հարկի դահլիճում (Նժդեհի 14, 410 սենյակ):

ՀԿ կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Լոռու մարզային հանդիպմանը:

Շնորհակալ կլինենք, եթե վերջինիս մասնակցելու Ձեր որոշման վերաբերյալ ՀԿ-կենտրոնին տեղեկացնեք մինչև ս/թ նոյեմբերի 28-ը, ժամը 12:00-ը` գրելով ngoc.csd.ngo@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարելով 091743315 հեռախոսահամարով:

Վերջին նորություններ