«Մարդու իրավունքներն ու ատելության խոսքը» թեմայով հանդիպում

14.11.2017

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը կազմակերպում է հերթական իրազեկման հանդիպումը։

Այս անգամ հանդիպում ենք քննարկելու մարդու իրավուքների, ատելության խոսքի և դրանց առընչվող այլ ոլորտների հիմնահարցերը։

Հանդիպման ընթացքում կխոսենք հետևյալ հարցերի շուրջ․
– Ի՞նչ է մարդու իրավունքը, 
– Ի՞նչ ենք հասկանում խտրականություն ասելով, 
– Ինչպե՞ս է դրսևորվում խտրականությունը մարդու իրավունքների իրացման հարցում, 
– Ի՞նչ է ատելության խոսքը,
– Ինչպե՞ս է դրսևորվում ատելության խոսքը, 
– Ազատ խեսքի իրավունքն ընդդեմ ատելության խոսքի։

Երբ ՝ Նոյմեբերի 14-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 15։00 – 18։00 (ներառյալ ընդմիջում)

Հանդիպումը կվարի Եվրախորհրդի առցանց մարդու իրավունքների երիտասարդական շարժման հայաստանյան ( No Hate Speech Movement Armenia) ազգային համակարգող Նելլի Գիշյանը։

Մասնակցության համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 13-ը, ժամը 18։00-ն լրացնել սույն հայտադիմումը։


Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։
ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Վերջին նորություններ