Համայնքային հիմնախնդիրների բացահայտման հետազոտության ներկայացում

12.10.2017

Հարգելի բարեկամ,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի հերթական փուլի ամփոփման միջոցառմանը։ 

 

Միջոցառման օրակարգում`

  • Ծրագրի շրջանակներում հայտարարված քաղաքացիական լրագրության մրցույթների ամփոփում և հոդվածների ներկայացում,
  • Ծրագրի շրջանակներում իրականացված «Վանաձոր համայնքի հիմնախնդիրների բացահայտման» հետազոտության զեկույցի ներկայացում։ Հետազոտության նպատակն է եղել պարզել Վանաձոր համայնքի հիմնախնդիրները, բնակչության մոտեցումը լուծում պահանջող հիմնախնդիրների առաջնահերթություններին , ինչպես նաև` չափել ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը:

 

Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի մասնակից երիտասարդները:

 

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր Ինֆոտան դահլիճում (hասցեն՝ ք. Վանաձոր, Խորենացի 6/1):

 

Միջոցառման ֆեյսբուքյան հղումը այստեղ

 

 

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամ, ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այն հանդիսանում է ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի մի բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

Վերջին նորություններ