Քաղաքացիական վերահսկողություն

 

 

 

 

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Քաղաքացիական վերահսկողություն» ծրագիրն իրականացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակներում։

 

Նպատակ՝

Նպաստել համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալման գործընթացների մասնակցային մոնիթորինգի իրականացման միջոցով:

 

 

Խնդիրներ՝

  1. Աջակցել Լոռի, Տավուշ, Շիրակ մարզերի 6 համայնքներում մոնիթորինգային խմբերի ձևավորմանը:
  2. Աջակցել Լոռի, Տավուշ, Շիրակ մարզերի 6 համայնքներում համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալման գործընթացների մասնակցային մոնիթորինգի իրականացման
  3. Բարձրացնել շահագրգիռ կողմերի տեղեկացվածության մակարդակը մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

 

 

Արդյունքներ՝

  1. Լոռի, Տավուշ Շիրակ մարզերի 6 համայնքներում ձևավորված են հմուտ մոնիթորինգային խմբեր 30 անդամներով:
  2. Առկա է համայնքային հողերի և գույքի կառավարման արդյունավետ և համապարփակ գործիքակազմ մասնակցային մոնիթորինգ իրականացնելու համար
  3. Համայնքային ռեսուրսների կառավարման որտում առկա խախտումները բացայատված են
  4. Առկա է համապարփակ զեկույց համայնքային հողերի և գույքի կառավարման գործընթացների բացահայտումների վերաբերյալ
  5. Շահագրգիռները/Հանրությունը իրազեկված է ոլորտում առկա խնդիրներից և բացթողումներից
  6. Մշակված է խնդիրների հաղթահարման գործողությունների պլան

Վերջին նորություններ