Քաղաքացիական հասարակության օր

19.09.2017

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:

Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը: 

 

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ 2011 թվականից Քաղաքացիական հասարակության օրը նշվում է նաև Վանաձոր քաղաքում:

 Այս տարի Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների շարքը կանցկացվի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում, ժամը 16.00-ին:

 

Միջոցառմանը կմասնակցեն Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ-ների, պետական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Օրակարգում՝

  • Պաշտոնական մաս, ելույթներ
  • Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերի ՔՀԿ-ների գործունեության ցուցահանդես
  • Քաղհասարակության ներկայացուցիչների համար վարպետության դասեր
  • «Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ  
  • Տարաբնույթ ակցիաներ
  • Ֆլեշմոբ
  • Մրցանակաբաշխություն
  • Երաժշտություն

 

Օրվա հեշթեգն է՝ #CSDay17 

 

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, պետական և հասարակական կառույցներին, երիտասարդական և համայնքային ակտիվ խմբերին, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին և այլ շայագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու այս միջոցառմանը:

 

Մանրամասների համար կարող եք դիմել ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ, հեռ.` 0322 43315, 091743315, էլ. Փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com։

 

Միջոցառումը հնարավոր է դարձել կազմակերպել «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակաության զարգացման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: 

Վերջին նորություններ