2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

31.08.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ:
2017 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրերի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ: 2017 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան 2017 թվականի հոկտեմբերի 10-ը, ավարտը՝ ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 10-ը:
Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, մինչև 2017 թվականի սեպտեմբերի 8-ը, ժամը 18.00) տպագրված տարբերակով, որը պետք է ամբողջությամբ համապատասխանի առցանց ներկայացված տարբերակին՝ փակ ծրարում (ներառյալ հայտի 1-4 Մասերի ինֆորմացիան, Մաս 5-ում կցված բոլոր բնօրինակ փաստաթղթերը, կանոնադրության պատճենը): Միայն էլեկտրոնային՝ առանց տպագրված տարբերակի, ներկայացված ծրագրերը համարվելու են ֆորմալ պահանջներին չբարարարող և չեն ուղարկվելու փորձագիտական գնահատման:

 

 

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

  1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
  2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
  3. Նպատակային ծրագեր. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է հայտարարել հատուկ դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ, ելնելով ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության գերակայություններից, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ:

 

Մանրամասները cragrer.am կայքում

Վերջին նորություններ