ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ

31.08.2017

ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ

 

ԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների  իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

  • Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 3 000 000 ՀՀ դրամ։
  • Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծում։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ:

Դրամաշնորհի հիմնական պայմանները.

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
  • Բյուջեն.  ուղղություն 1 – 2 500 000 –3 000 000 ՀՀ դրամուղղություն 2 – 2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ 
  • Ծրագրի տևողությունը.  մինչև 9 ամիս
  • Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը.  մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։

 

Մանրամասները ՀԿ ԴեՊո կայքում

Վերջին նորություններ