ՏՈՒԿ (Տուրիզմի ուրույն կենտրոն) վրանային ճամբար Դսեղում

25.08.2017

ՏՈՒԿ (Տուրիզմի ուրույն կենտրոն) վրանային ճամբար Դսեղում
TUC (Tourism unique center) tent camp in Dsegh

 

Հետաքրքիր առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ամառն ամփոփել համադրելով օգտակարը հաճելիի հետ, ովքեր ուզում են տարբերվող ժամանակ անցկացնել՝ հեռու աղմուկից ու ամռան տապից, բայց միաժամանակ օգտակար գիտելիք ու հմտություններ ստանալ:

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն կազմակերպում է`

  • Ինչ` ոչ ֆորմալ կրթության և յոգայի համադրությամբ վրանային ճամբար
  • Երբ` 25-26 օգոստոսի, 2017
  • Որտեղ` Լոռու մարզի Դսեղ գյուղում
  • Ում համար՝ 15 և բարձր տարիքի անձանց

 

Ճամբարի նպատակն է՝ զարգացնել մասնակիցների առաջնորդության և կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտությունները ոչ ֆորմալ կրթության և յոգայի համադրման միջոցով:

 

Ճամբարի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ հմտությունները․

  • Առաջնորդություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Թիմի ձևավորում /team building/
  • Ներթիմային կոնֆլիկտների կառավարում,
  • Արևի և լուսնի ողջույնի՝ Սուրյա նամասկար , Չանդրա նամասկար յոգայի տեխնիկաներ
  • Մեդիտացիա

Դասընթացները հագեցած կլինեն հետաքրքիր զարգացնող խաղերով և վարժանքներով։ Կստեղծվի նպաստավոր միջավայր մասնակիցների ինքնաբացահայտման, ինքնադրսևորման և ինքնազարգացման համար:

 

Դասընթացները կվարեն.

ՀԿ Կենտրոնի ղեկավար Արփինե Հակոբյանը, որն ունի ավելին քան 20 տարվա ղեկավարման փորձ ոչ կառավարական կազմակերպություններում: Աչքի է ընկնում արդյունավետ հաղորդակցության հմտություններով որպես գործադիր, դասավանդող և խորհրդատու: Որպես վկայագրված դասավանդող ունի ավելի քան 15 տարվա փորձ ոչ ֆորմա լկրթության ոլորտում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում:
ՀԿ Կենտրոնի աշխատակից Մհեր Սանթոյանը, որն ունի ավելի քան 7 տարվա ճամբարների կազմակերպման և իրականացման փորձ, որից երկու տարին Նյու Յորքի Ֆրոստ Վելի ամառային ճամբարում, ինչպես նաև ավելի քան 5 տարվա՝ տեղական և միջազգային կազմակերպություններում դասընթացներ վարելու փորձ
Յոգայի մասնագետ Գագիկ Թադևոսյանը, որն ավարտել է Հնդկաստանի ՙՙSvyasa՚՚ Յոգայի համալսարանը և յոգա է դասավանդում ավելի քան 10 տարի:

Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցությունը հավաստող վկայական։

 

Ճամբարի մասնակցության վճարը կազմում է 8,000 ՀՀ դրամ, այն դեպքում մեկ անձի համար ճամբարային փաթեթը կազմում է 20,000 դրամ, որից 12000 դրամը ՀԿ Կենտրոնի ներդրումն է: Վճարումը կիրականացվի տեղում:

 

Ծառայության ամբողջական փաթեթի մեջ ներառված է․

  • Երկու անգամ ճաշ,
  • Մեկ անգամ նախաճաշ,
  • Մեկ անգամ ընթրիք,
  • Երեք անգամ սուրճի ընդմիջում,
  • Վրան (4 տեղանոց) և քնապարկ,
  • Ինտերակտիվ դասընթաց,
  • Յոգայի բացօթյա սեանսներ (3 անգամ),
  • Տեղափոխում Երևանից, Վանաձորից, Գյումրիից և Իջևանից դեպի Դսեղ և հակառակ ուղղություններով,
  • Արշավի կազմակերպում դեպի Սբ Գրիգոր Բարձրաքաշ վանքային համալիր և «Գիքորի աղբյուր», «Ծովեր»,
  • Հեծանվավարժանքի կազմակերպում,
  • Անվճար wifi ,
  • Երաժշտություն/բարձրախոս,
  • Քարաշեն սանհանգույց և լոգարան,

Այսպիսով, բաց մի թողեք այս նախադեպը չունեցող հնարավորթյունը, գրանցվեք հենց հիմա և մասնակիցը դարձեք ոչ ֆորմալ կրթության և յոգայի համադրությամբ վրանային ճամբարին:

 

Գրանցվել կարող եք այստեղ

 

Ճամբարի ֆեյսբուքյան միջոցառումը այստեղ

 

Գտեք մեզ՝
Հեռ՝ +37491743315
էլ փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com
Ֆեյսբուք՝ https://web.facebook.com/ngocenterarm/
Կայք՝ http://ngoc.am/hy/

ՏՈՒԿ – Տուրիզմի ուրույն կենտրոն
TUC – Tourism unique center

Վերջին նորություններ