Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը

20.07.2017

«ՀԿ Կետնրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացնում է «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագիրը, որը ֆինանսավորմում է Չեխիայի դեսպանատան կողմից։

 

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի հանքարդունաբերական հիմնարկությունների կողմից իրականացվող Կորպորատիվ  Սոցիալական Պատասխանատվության փաթեթների առավել նպատակային իրականացմաը։

 

Խնդիրներն են՝

1. Վերլուծել  Լոռու մարզի 7 համայնքներում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականացվող Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության / ԿՍՊ-ների / գործառույթների եւ հանրային ակնկալիքների համապատասխանությունը:

2. Խթանել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը բնապահպանական խնդիրների և իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով։

3. Աջակցել ազդակիր  համայնքներում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնակցային գործողությունների պլանի մշակմանը: 

 

Գործողություններ՝

  •  Ալավերդու և Ախթալայի հանքարդյունաբերական ընկերությունների Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության փաթեթների ուսումնասիրություն 
  •  ՏԻՄ բյուջեների ուսումնասիրություն յոթ համայնքների 
  •  Բնակչության հարցում յոթ համայնքներում  
  •  Վերլուծության պատրաստում
  •  Երկու համայքններում 25-35 հոգանոց հանդիպումներ, որի ընթացքում կլինի հաշվետվության ներկայացում և մեկ հատ վավերագրական ֆիլմի դիտում:
  •  «Բաց տարածք» ֆորմատով հանդիպում, որին կմասնակվեն, յոթ համայնքների բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Բնապահպանական ՀԿ-ների, Հանքարդյունաբերական ընկերություններ։
  •  Բաց տարածքում կմշակվի բնապահպանական գործողությունների պլան
  •  Պլանների տպագրություն

Վերջին նորություններ