Դրամաշնորհ ՔՀԿ-ների համար

20.07.2017

Հարգելի Գործընկերներ,

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից ֆինանսավորվող ՙՙՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման՚՚ ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀԿ կազմակերպական կարողությունների զարգացման դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի միայն ծրագրի մասնակից[1] տեղական քաղաքացիական հասարակության կառույցները: Ուստի խնդրում ենք այս հայտարարությունը չփոխանցել այլ կառույցների:

Մաղթում ենք արդյունավետ ծրագրերի մշակում և հաջողություն:

 

[1] Ծրագրի մասնակից համարվում են այն 80 ՔՀԿ-ները, որոնք ներկայացրել են ՙՙՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման՚՚ ծրագրի մասնակցության հայտ և մասնակցում են ՀԿ Կենտրոնի կազմակերպած դասընթացներին ու կարողութոյւնների զարգացման այլ միջոցառումներին:

Վերջին նորություններ