«ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով»

22.05.2017

ՀԿ Կենտրոն Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն իրականացնում է «ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:

 

Ծրագրի  նպատակն է՝ նպաստել Վանաձորի ՏԻՄ գործունեության թափանցիկությանն ուհաշվետվողականությանը երիտասարդներին կրթելու, գործնական հմտություններձևավորելու և փորձի փոխանակման միջոցով:

 

Ծրագրի շրջանակներում Վանաձորի 20 երիտասարդներ հնարավորություն կստանան տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել ՏԻՄ օրենսդրության և գործառույթների, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների գործունեության մասին մասնակցելով ծրագրային գործողություններին:

 

      Ծրագրի ընթացքում նախատեսված են հետևյալ գործողությունները՝

 

– Կարողությունների զարգացման դասընթացներ հետևյալ թեմաներով՝

Առաջնորդություն, Ռազմավարական պլանավորում, PR և աշխատանք ԶԼՄ-ների հետ, մասնակցային կառավարում, համայնքային բյուջե, հանրային ծառայությունների մատուցում և իրագործում, ՏԻՄ օրենսդրություն

– Ուսումնական պրակտիկա Վանաձորի ՏԻՄ-ում և հեռուստաընկերություններում

– Ուսուցողական/փորձի փոխանակման ներկայացուցչական այց Բաթումի

– ՏԻՄ վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական  ռեպորտաժների պատրաստում և հանրայնացում /ռեպորտաժները տես այստեղ /

– ՏԻՄ գործունեությունը լուսաբանող ֆիլմի նկարահանում է հանրայնացում

Վերջին նորություններ