Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության

22.05.2017

Որպես Հայաստանում ավելի քան 20 տարի շարունակ գործող քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր դերակատարներից մեկը, «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է ունեցել բնապահպանական ՀԿ-ների հզորացման գործում, որը բխում է իր ենթաոլորտային զարգացման ուղղություններից: Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով արձանագրված հաջողություններն ու քաղված դասերը և նպատակաուղղված է տեղական բնապահպանական խմբերի և կազմակերպությունների ներքին և արտաքին կարողությունների զարգացմանը՝ շեշտը դնելով ռազմավարական, ծրագրի կառավարման, շահերի պաշտպանության և ռեսուրսների մոբիլիզացման գիտելիքի, կարողությունների և համակարգերի վրա.

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ հանրային մասնակցության խթանումը ՀՀ բնապահպանական կառավարման գործընթացում

 

Ծրագրի խնդիրներն են՝

(1) Բնապահպանական ոլորտում որոշումների կայացման գործընթացում ՀՀ բնապահպանական ՔՀԿ-ների՝ ռազմավարական, համագործակցային և շահերի պաշտպանության դերի հզորացում:  

(2) Երկխոսության և ցանցային աշխատանքի խթանում բնապահպանական ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կառույցների միջև:

(3) Խթանել հանրային մասնակցությունը տեղական մակարդակում բնապահպանական պլանավորման գործընթացում շրջակա միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի (ՇՄՏԳԾ)  մշակման միջոցով:

 

Իր առջև դնելով վերը նշված խնդիրները կազմակերպությունը ակընկալում է, որ ՔՀ կառույցները հզորացնելով իրենց կառողությունները մի շարք բնագավառներում, ինչպիսիք են կարիքի գնահատումը, շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ստանալով գործնական հմտություններ շրջակա միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի (ՇՄՏԳԾ)  մշակման և իրականացման ոլորտում, ունենալով հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և խնդիրներ նպաստելու շրջակա միջավայրի պահպանմանը կկարողանան մասնակցել որոշումների կայացման գործընթացին ՇՊ քարոզարշավների և բանակցությունների միջոցով:  Իր հերթին 2-րդ խնդիրը նպատակ ունի մոբիլիզացնել և համախմբել տվալ ոլորտի կարողություններ ունեցող տարբեր ՔՀԿ-ներին և որոշում կայացնողներին կլոր սեղանի շուրջ, որտեղ ՔՀԿ-ները կկարողանան բացահայտած հիմնախնդիրները ներկայացնել որոշում կայացնողներին և քննարկել վերջիններիս լուծման հնարավոր ուղիները: Ի լրումն այս ամենին թիրախ ՔՀԿ-ները, որոնք մասնակցել են «Շրջական միջավայրի տեղական գործողությունների ծրագրերի» (ՇՄՏԳԾ) մշակմանը, «ծրագրերի առաջարկի մշակում» և «ֆոնդհայթհայթում» դասընթացներին ծրագրի փորձագետի հետ միասին կվարեն ՇՄՏԳԾ-ի մշակման գործընթացը պիլոտային համայնքներում: Թիրախ ՀԿ-ները կապահովեն տարբեր ֆոնդերի/ֆինանսական ռեսուրսների առկայությունը կիրառելով դասընթացների ժամանակ ստացած գիտելիքներն ու հմտությունները: 

Ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները՝

 

(1) Կազմակերպական կարողությունների գնահատում– նախնական և վերջնական, որը կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպության համար, ինչպես նաև բացահայտված կարիքների հիման վրա դասընթացների մատուցում 

(2) Դասընթացներ – կազմակերպական կառավարման, քաղաքացիական հասարակության, բնապահպանական պետական քաղաքականության, շահերի պաշտպանության և ՇՄՏԳԾ (Շրջական միջավայրի տեղական գործողությունների ծրագրեր)

(3) Ռազմավարական պլանավորման գործընթացում տեխնիկական աջակցություն – ուղղված ՀԿ-ների ռազմավարական ծրագրերի մշակմանը, որը կապահովի փորձագետի անմիջական մասնակցությամբ ՀԿ անդամների կողմից իրենց իսկ ռազմավարությունների մշակումը և կձևավորի փաստաթղթի նկատմամբ սեփականության զգացումը:

(4) ՇՄՏԳԾների մշակմանն ուղղված տեխնիկական աջակցություն – որին կմասնակցեն 20 ՀԿ ներկայացուցիչ և ձեռք կբերեն գործնական հմտություններ այս ոլորտում հետագայում իրենց իսկ համայնքներում ՇՄՏԳԾ-ների մշակման և իրականացման համար

(5) Մի շարք բաց քննարկում-հանդիպումներ – որը հնարավորություն կտա իրականացնել փորձի, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև կընձեռնի հետագա համագործակցության հնարավորություններ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Բնապահպանական կառավառման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որնիրականացվում է ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

Վերջին նորություններ