ՀԵՆԱ –ի կարողությունների զարգացում ի նպաստ համայնքների զարգացման

22.05.2017

Ծրագրի նպատակն է աջակցել 41 Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբների /ՀԵՆԱ/ անդամների կարողությունների զարգացմանը:

 

Ծրագիրն իրականցվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այն իրականցվում է Հայաստանի Կենտրոնական, Հյուսիսային և Հարավային տարածաշրջաններում ընտրված 41 համայնքների ՀԵՆԱ-ների համար:

 

Ծրագիրը իրականացվում է նշված տարածաշրջաններում երեք գործընկեր կազմակերպությունների` “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի, “Գործընկերություն և ուսուցում” ՀԿ-ի և “Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ”-ի կողմից և համակարգվում է “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի կողմից:

 

Ծրագրի շրջանականերում իրականացվել են հետևյալ դասընթացները`

  

#

Դասընթացի թեմա

 
  1.  

Հաղորդակցություն և առաջնորդման հմտություններ

 
  1.  

Քաղաքացիական հասարակությունը և Հ/ԵՆԱ  դերը համայնքի

 

  1.  

Կամավորների ներգրավում և կառավարում

 

  1.  

Համայնքային զարգացում և մոբիլիզացում

 

  1.  

Ֆոնդահայթայթում համայնքային զարգացման ծրագրեր

 

  1.  

Անդամություն, անդամության զարգացում և կառավարում

 

  1.  

Ծրագրային համառոտագրի և առաջարկների մշակում

 

  

Ծրագրի տևողությունը 6 ամիս է:

 

Ծրագրի արդյունքում դասընթացների մասնակցության շնորհիվ զարգացել են նշված համայնքների ավելի քան 300 երիտասարդների և ՀԵՆԱ անդամների կարողությունները տվյալ ոլորտներում: 

Վերջին նորություններ