Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիր (ՔՀՏԻԱ)(2011-2014)

22.05.2017

2011թ. Հուլիսից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն համագործակցելով Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան Ներկայացուցչության հետ իրականացնում է Քաղաքացիական Հասարակության և Տեղական Ինքնակառավարման աջակցության Ծրագիրը (ՔՀՏԻԱ), որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

 

Ծրագիրի նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը և արդյունավետ քաղաքացիական մասնակցությունը տեղական և ազգային մակարդակներում, ինչպես նաև նպաստել ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և արձագանքող տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը կօժանդակի Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին:

 

Ծրագիրի ակնկալվող արդյունքներն են՝ 

– ՏԻՄ ներկայացուցիչների զարգացած կարողություններ, ինչը կնպաստի ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը

 

– 43 թիրախ համայնքներում իրականացված համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններ

 

– Քաղաքացիների վստահության բարձրացում տեղական իշխանությունների նկատմամբ

 

– Քաղաքացիական հասարակության և Տեղական ինքնակառավարման համագործակցությանն ուղղված կայուն մեխանիզմների մշակում և զարգացում

 

– Ընտրությունների ժամանակ տեղեկացված քվեարկողների քանակի ավելացում 

 

Սույն ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը ապահովում է ադմինիստրատիվ և նյութատեխնիկական աջակցություն ծրագրի արդյունավետ իրականացման համար, ինչպես նաև Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 13 Համայնքային Երիտասարդական նախաձեռնությունների ակումբների /ՀԵՆԱ/ և 14 համայնքների դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական կառավարում:

 

Ծրագրի շրջանակներում 13 ՀԵՆԱ` Ախթալայի, Դսեղի, Մարգահովիտի, Դիլիջանի, Այգեհովիտի, Գանձաքարի, Կոթիի, Ախուրյանի, Սառնաղբյուրի, Մեղրաշենի, Բավրայի, Նոր կյանքի, Հայկաձորի, և 14 համայնք` Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դեբետ, Դսեղ, Ծաթեր, Իջևան, Դիլիջան, Այգեհովիտ, Գանձաքարի, Կոթի, Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր, 3 տարի շարունակ կստանան դրամաշնորհներ համայնքային ծրագրեր իրականացնելու համար:  

Վերջին նորություններ