«Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում»

22.05.2017

2015 թվականի Հոկտեմբեր ամսից մինչև 2017 թվականի Մայիս ամիսը ՀԿ Կենտրոնը իրականացրել է «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի եւ Վրաստանի միջև:

 

Ծրագրի խնդիրներն են՝
 Մշակել հեծանվային  եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջության խթանման զբոսաշրջային փաթեթներ,
 Հզորացնել և հիմնել հեծանվային  եւ գյուղական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ,

 Ընդլայնել և ամրապնդել տուրիզմի զարգացման գործում կարեվոր դերակատարների միջեվ կապն ու գործընկերությունը։

 

Ծրագրի գործընկերներն են՝
 
«Դիլնեթ Սերվիս» Կրթական ՀԿ, Դիլիջան, Հայաստան
«Կովկասի զբոսաշրջության միջազգային կենտրոն» Թիֆլիս, Վրաստան
«Կանանց եվ երեխաների իրավունքների աջակցության կենտրոն» Բորժոմի, Վրաստան
«Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագիրը հնարավոր է դարձել Արեւելյան
Գործընկերության Տարածաշրջանային համագործակցության ծրագրերի, Հայաստան – Վրաստան
Տարածաշրջանային Համագործակցության ծրագրի, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից եւ կառավարվում է Գերմանիայի Միաջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ծրագրի շրջանակներում ստեղծված կայք՝ http://tripyourbike.am

Վերջին նորություններ