Մատչելի և անկողմնակալ լրատվության հասանելիություն

22.05.2017

Ծրագիրն իրականցվում է ՀԿ Կենտրոն Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի կողմից, ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ:

 

Ծրագրի նպատակն է՝ խթանել Վանաձորում մասնակցային կառավարման գործընթացընորագույն տեխնոլոգիաների միջոցով, ապահովելով անկողմնակալ տեղեկատվություն:

 

Ծրագրի նպատակն իրականացնելու համար նախատեսված խնդիրներից է՝ ապահովելհամագործակցություն ավանդական հեռուստատեսության և այլընտրանքային լրատվությանմիջև՝ նպաստելով անկողմնակալ տեղեկատվության տարածմանը:

Ծրագրի շրջանակներում տեղական հեռուստաընկերության հետ համատեղ ձևավորած հատուկ հեռուստահաղորդումը բաղկացած է ավանդական և այլընտրանքային լրատվության տարրերից: Հաղորդման Բլոգնորություններ հատվածը ապահովում է անկողմնակալ տեղեկատվություն, մինչդեռ հաղորդման ամբողջական հեռարձակումը ավանդական հեռուստաալիքով, ապահովում է տեղեկատվության հասանելիությունը: Այս բաղադրիչի իրականացմանը մեծապես նպաստում են նաև Վանաձոր Ինֆոտան տրամադրած ռեսուրսները և ծառայությունները: ,,ԻնֆոԺամ,, հաղորդման բոլոր թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/playlist?feature=c4-feed-u&list=PLJ8wF2ipQzgLUh8YqerOgOzVtk0Y37kzX

 

Ծրագրի երկրորդ խնդիրն է՝ զարգացնել ՏԻՄքաղաքացի համագործակցությունը՝օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և այլընտրանքային տեղեկատվությանտարածման միջոցները բնակչության շրջանում:

Վանաձոր քաղաքի ավագանու նիստերի օրակարգի նախնական տարածումը կբարձրացնի քաղաքացիների իրազեկվածությունը նիստերի բովանդակության մասին: Ավելին, Վանաձոր Ինֆոտան շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցել նիստին՝ Skype-ով ուղիղ միացման միջոցով:

Վանաձոր քաղաքի Ավագանու նիստերի օնլայն հեռարձակված նիստերի ձայնագրությունները կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/playlist?list=PLJ8wF2ipQzgKhdKIug49yXmaf7nC3aahE&feature=c4-feed-u

 

Վերոնշյալ գործողություններն ու խնդիրները կապահովեն՝

 

– քաղաքացիների և ավագանու միջև ավելի որակյալ հաղորդակցում՝ ի նպաստ մասնակցային կառավարման

– Վանաձորում և Լոռու մարզում այլընտրանքային լրատվամիջոցների օգտագործումը՝ ի հավելումն ավանդական միջոցների

 

Ծրագրի լայն թիրախը և շահառուները Վանաձորի բնակիչներն են,  Վանաձոր քաղաքի ավագանին, ինչպես նաև տեղեկան լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Վերջին նորություններ