Կանանց դերը եվ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում

22.05.2017

“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն, շարունակելով իր ներդրումն ունենալ Լոռու և Տավուշի մարզերի կանանց որոշումների կայացման գործընթացում ներգրամանը, սույն թվականի սեպտեմբերից իրականացնում է “Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան կողմից:

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի ժողովրդավար և գենդերային համաչափ զարգացմանը`  ներգրավելով կանանց որոշումների կայացման գործընթացներում, որը կապահովի հասարակության վստահությունը կառավարման գործում:

 

ՀԿ Կենտրոնը նպատակ ունի առաջնորդությամբ և թիմային աշխատանքի միջոցով Հայաստանի կանանց դարձնել փոփոխության գործակալներ, ինչպես նաեւ փոխել Հայաստանի համայնքներում կանաց՝ որպես քաղաքական առաջնորդների մասին ունեցած ընկալումը:

 

Այս ամենը հնարավոր կդառնա`

 

30 կանանց կարողություների զարգացմամբ «Հանրային Խոսք»«Ես թեկնածու եմ»; «Կանայք որպես փոփոխության գործակալներ»«Եղիր քաղաքականապես ակտիվ – գնա քվեարկության»«Շահերի պաշտպանություն» ոլորտներում

 

Կազմակերպելով  “Քաղաքական հզորացում» վարպետության դասեր և

 

Ապահովելով կարողությունների զարգացուման գործընթացն անցած 30 կանանց քաղաքական առաջնորդության հմտությունների զարգացումը` կցելով նրանց հաջողված կին քաղաքական գործիչներին

 

Հյուսիսային մարզերում ապրող տղամարդկանց ընկալումը կին քաղաքական գործիչների նկատմամբ փոխելու համար, կիրառվի «տղամարդը խոսում է տղամարդու հետ» նորարարական մեթոդը: “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն կմեծացնի հասարակության մեջ գենդերային զարգացման կարևորության գիտակցումը տրամադրելով կանոնավոր խորհդատվություններ, կազմակերպելով ֆորումներ և նմանատիպ այլ գործողություններ Լոռու և Տավուշի մարզերի Կին Քաղաքական Առաջնորդների ցանցի միջոցով:

 

Այս գործողությունները ուղղված են բարելավելու այն հմտությունները, որոնք կոգեւորեն կանանց ընտություններում առաջադրվելու համար, ինչպես նաեւ շրջանների քաղաքացիական եւ քաղաքական կյանքում կանանց համար ավելի մեծ դերի ստեղծման համար:

Վերջին նորություններ