Երիտասարդական բանկ

2007թ-ից` ի շնորհիվ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի համագործակցության Հայաստանի  5 համայնքներում, այդ թվում Վանաձորում, ստեղծվեցին Երիտասարդական Բանկ-կոմիտեներ` 5-7 հոգանոց երիտասարդական թիմեր:
 
Վանաձորում այդ դերը ստանձնել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն: 2008 թ.-ից ՀԿ Կենտրոնը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիրը, որն ուղղված է խրախուսել երիտասարդներին իրենց համայնքներում կարեւոր հարցեր լուծելու գործում:

Երիտասարդական Բանկը յուրահատուկ միջոց է երիտասարդների ներգրավման համար, եւ հիմնական նպատակը ոչ միայն դրամաշնորհներ տրամադրելու մեջ է կայանում, այլ այն համարվում է ԵԲ անդամների անձնական զարգացման ծրագիր, որը նպաստում է երիտասարդների ինքնագնահատականի բարձրաձմանը և հնարավորություն է տալիս հզորացնել իրենց գիտելիքները թիմային աշխատանքի, որոշումների ընդունման, խնդրի լուծման, հաղորդակցման, բանակցությունների, հաշվետվությունների պատրաստման, ներկայացման հմտությունների, միջոցառումների կառավարման, հարցազրույցի հմտությունների եւ բազմաթիվ ոլորտներում: Այս տարիների ընթացքում ավելի քան 50 երիտասարդներ մասնակցել են «Երիտասարդական բանկ» ծրագրին, զարգացրել իրենց հմտությունները եւ ունակությունները, տրամադրել և ղեկավարել ավելի քան 30 փոքր դրամաշնորհներ՝ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման համար:

Վերջին նորություններ