«ՏԻՄ վերապատրաստման» կենտրոն

ՀԿ կենտրոն 2012 թվականից գործարկում է «ՏԻՄ վերապատրաստման» կենտրոնը: Այն իրենից ներկայացնում է տեխնիկապես հագեցած դասընթացների սենյակ:
Ծրագրի իրականացման ընթացքում կենտրոնը հյուրնկալել է ավելի քան 11 թիրախ համայնքների ղեկավարների, աշխատակազմի և ավագանու անդամների, ընդհանուր առմամբ 200 հոգի:
Վերջիններս մասնակցել են նաև 13 թեմանով դասընթացների:
Կենտրոնն ունի ոչ միայն դասընթացների համար հարմարավետ տարածք, այլև վերապատրաստում անցած ավելին քան 20 դասավանդողներ Տավուշի, Լոռու և Շիրակի մազերից, փորձագետների խումբ և 7 օրյա 11 թեմաներով դասընթացների մոդուլներ: Դասընթացի մոդուլները մշակվել են «Ուրբան ինստիտուտի» կողմից:
Դրանք են՝
– ՏԻՄ օրենսդրություն
– Առաջնորդություն
– Ռազմավարական պլանավորում
– Համայնքային բյուջե
– Գույքի կառավարում
– Գնումների գործընթացի կազմակերպում
– Համագործակցություն և գործընկերություն
– Հանրային հարաբերություններ և աշխատանք ԶԼՄ-ների հետ
– Մասնակցային կառավարում
–Հանրային ծառայությունների մատուցում և իրագործում //կատարողականի կառավարում
– Համակարգչային գիտելիքներ
Վերոնշյալ բոլոր մոդուլները ՀԿ կենտրոնի դասավանդողների կողմից փորձարկվել են համայնքներում և արժանացել հավանության: ՏԻՄ Վերապատրաստման կենտրոնը դասընթացներ է մատուցել Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դեբետ, Դսեղ, Ծաթեր, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Այգեհովիտ, Գանձաքար, Կոթի, Շիրակի մարզի Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր համայնքներին: Ներկայումս «ՏԻՄ վերապատրաստման կենտրոնը» նախատեսում է դասընթացների շարք Լոռու, Տավուշի, Շիրակի բոլոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների համար:
Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:
Վերջին նորություններ
-
«Շատ կարևոր է ունենալ հզոր, կայացածԱննա Եղոյան․ երիտասարդական ոլորտի փորձագետ Հայաստանի ավելին...
-
«Անհրաժեշտ են հզոր քաղաքացիներ․․․»․Հերմինե Գասպարյան․ Լոռու մարզպետարանի զարգացման ավելին...
-
Մենթորինգի համար հետաքրքրության հայտիՊահանջվում է մենթոր հաղթող ծրագրի համար։ ավելին...