«Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմի դիտում-քննարկում

08.08.2017

Վանաձոր ԻնֆոՏունը օգոստոսի 7-ին, ժամը 17։00-ին Վանաձոր ԻնֆոՏանը (Խորենացի 6/1) հրավիրում է «Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմի դիտմանը։ Ֆիլի դիտմանը կհաջորդի քննարկում ՏԻՄ գործունեության վերաբերյալ։

«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։

Հոլովակները պատմում են համայնքի զարգացման ծրագրի, տեղական և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների, ՏԻՄ լիազորությունների և պարտականությունների և ՏԻՄ-ին առընչվող այլ տեղեկությունների մասին։

Latest News